Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Մեծ շուկայում. տեսանյութ

Բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են մի շարք խանութներ, հնարավոր զոհերի մասին դեռ տեղեկություն չկա։
Sputnik
Հրդեհ է բռնկվել Իրանի մայրաքաղաքի Մեծ շուկայում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով IRIB-ին:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով վնասվել են մի շարք խանութներ, առևտրի մանրածախ կետեր։ Հստակ թիվ այս պահին չի նշվում։
Առնվազն 17 մարդ է զոհվել Կամերունում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհից
Հնարավոր զոհերի մասին ևս տեղեկություն չկա: Փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։
Դեպքի վայրում աշխատում է հրշեջների 6 հաշվարկ։