Կարեն Շահնազարովն ուզում է դատարանի միջոցով դստերից ստանալ Մոսկվայի բնակարանի մի մասը

Երկար ժամանակ Շահնազարովի դուստրը ապրում էր ԱՄՆ-ում և չէր շփվում հոր հետ։ Նրանք առաջին անգամ տեսնվել են, երբ Աննան արդեն չափահաս աղջիկ էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուս ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը ցանկանում է դատարանի միջոցով իր դուստր Աննայից ստանալ Մոսկվայում գտնվող իր բնակարանի մի մասը։ Տեղեկությունը հայտնում է Mash հեռուստաալիքը։
Նշվում է, որ 36-ամյա Աննա Շահնազարովան մեծացել է ԱՄՆ-ում և միայն վերջերս է տեսել հորը։ Փոխարենը մոսկովյան կյանքը սկսել է 86 քմ մակերեսով բնակարանից։
Թե ինչպես է Կարեն Շահնազարովի կինը լքել ամուսնուն
Այժմ Շահնազարովն ուզում է Աննայից պահանջել բնակարանի մի մասը, քանի որ ինքն է հոգում կոմունալ բոլոր ծախսերը, վճարում գույքահարկը։
Աղջիկը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հոր պահանջը։ Հավելենք, որ Շահնազարովը ևս երկու երեխա ունի երրորդ ամուսնությունից։ Հողորդավարուհի Դարյա Մայորովան ռեժիսորից երկու երեխա է ունեցել`Իվանին և Վասիլիին։
5 հետաքրքիր փաստ Կարեն Շահնազարովի մասին
Հայտնի ռեժիսորը երեք անգամ է ամուսնացել։ Աննան ծնվել է երկրորդ` Ելենա Սետունսկայայի հետ ամուսնությունից։ Զույգը բաժանվել է շատ վաղուց, և 1989-ին Ելենան դստեր հետ մեկնել է ԱՄՆ, այդ ժամանակից ի վեր նա դստերը չի տեսել: Աննայի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 20 տարի անց։ Աղջիկն այժմ նկարահանվում է ֆիլմերում: Բայց, ինչպես մի առիթով խոստովանել է ռեժիսորը, նա բոլորովին այլ մենթալիտետի և բարքերի կրող է։