Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +9-ից +11–ի, գիշերը` -2-ից 4-ի սահմանում։
Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. Սարգսյան