Որոնք են այն ախտանշանները, որոնք հատուկ են հենց «Օմիկրոնին»

Կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքը կապված է «Օմիկրոն» մանրէահիմքի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատմել է «Օմիկրոնի» այն ախտանշանների մասին, որոնք տարբերում են կորոնավիրուսի այդ մուտացիան մյուսներից:

«Հենց «Օմիկրոնն» ունի երկու սկզբունքային ախտանշաններ, որոնք տարբերում են այդ մանրէահիմքը «Դելտայից» և Covid–ի այլ տեսակներից. դա շատ ուժեղ արտահայտված թուլությունն է և կոկորդի շատ ուժեղ ցավը», – ասել է բժշկական գիտությունների թեկնածուն:

Նրա խոսքով՝ COVID-19-ի այս մանրէահիմքի դեպքում թուլությունն առաջանում է հիվանդության հենց սկզբում, իսկ «Դելտայի» կամ այլ մանրէահիմքերի դեպքում` միայն ժամանակի ընթացքում:
Երկրորդ ախտանիշը կոկորդի ցավի վերաբերյալ հաճախակի բողոքներն են, ցավը կուլ տալու ժամանակ։ COVID–ի ախտանիշների թվում նախկինում նման բան չի նկատվել։ Համենայն դեպս, այդ ախտանշանն առաջացել է եզակի դեպքերում, իսկ «Օմիկրոնի» դեպքում ի հայտ է գալիս անմիջապես։
«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները