ՃՏՊ` Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել

Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել, գրում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում. իրար են բախվել «Mercedes» և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Խոշոր ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․2 վիրավորի վիճակը ծանր է
Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Մարտունու հիվանդանոցի բժիշկները վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու հոսպիտալացրել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։