Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պապիկյանը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին
Այնուհետև Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։
Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը
Պաշտպանության նախարարը արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին:
Պապիկյանը 44-օրյայից հետո ռազմական կրթության հանդեպ մոտեցման վերանայման կարիք է տեսնում