ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սանիտարահիգիենիկ պայմանների ոչ պատշաճ պահպանման պատճառով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանում գործող հացի արտադրամասի գործունեությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում:
Պարզվել է, որ արտադրամասում մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: