Առաքանին կարելի է բացել միայն քաղաքացու ներկայությամբ. ՊԵԿ–ի հայտարարությունը

Ստուգումներն իրականացվում են այն դեպքում, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Մաքսային ծառայողներն առաքանին կարող են բացել միայն քաղաքացու ներկայությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինները փոստային և սուրհանդակային ճանապարհով առաքանիների ստուգումն իրականացնելու համար նախնական հսկողությունն իրականացնում են զննող սարքերի միջոցով։
Այն դեպքերում, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել (եթե մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին), ապա դա պետք է իրականացվի միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։
Առաքանիում թմրամիջոց է եղել. ընտանիքի անդամներին բերման են ենթարկել, ամուսնուն` ձերբակալել
ՊԵԿ–ից նշում են, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով ծառայություններ են մատուցում: