ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջել է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։
«28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն: