Ռուսաստանը պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը (1 փետրվարի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահն ասել է, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են և՛ բաց, և՛ փակ ռեժիմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ հետագա բանակցություններին, ապա դրանք շարունակվում են և՛ բաց, և՛ փակ ռեժիմով։ Մենք պատասխան ենք նախապատարստում և՛ ՆԱՏՕ–ին, և՛ Վաշինգտոնին», –Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը։

2021 թվականի վերջին Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ–ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ–ի հետ համաձայնագրի նախագիծ էր հրապարակել։ Մոսկվան մասնավորապես արևմտյան գործընկերներից երաշխիքներ է պահանջում դեպի արևելք ՆԱՏՕ–ի հետագա ընդլայնումից, Ուկրաինայի` դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու վերաբերյալ։
Բացի այդ առաջարկները դրույթ են պարունակում ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ–ի հարվածային սպառազինությունը չտեղակայելու վերաբերյալ և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշում 1997 թվականի դիրքերին։ Ավելի ուշ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն ի պատասխան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ–ի առաջարկին Մոսկվա գրավոր նամակ էին փոխանցել։
ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին