Երևանյան բակերից մեկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացրել. տեսանյութ

Բեռնատարի ուղևորին հաջողվել է փախչել, վարորդին ոստիկանները բռնել են։
Sputnik
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք և թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես տեղեկություներ են ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:
Այս գիշեր`ժամը 4-ին, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել են բեռնատար, մոտեցել են, որ ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել են փախուստի:
Ոստիկանները նրանց հետապնդել են։
Բեռնատարի վարորդն ու ուղևորը կանգ են առել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, քանի որ փողոցը փակ է եղել։ Նրանք թողել են մեքենան և փախել:
Կինը փորձել է թմրամիջոց փոխանցել «Վանաձոր» ՔԿՀ–ում գտնվող ամուսնուն
Վարորդը փախչելիս նետել է զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններին հաջողվել է նրան բռնել։ Ողևորին հաջողվել է փախչել։
Շենգավիթի 6-րդ փողոցում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ТТ» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ:
Ոստիկանները հայտնաբերել են երկու փաթեթ սպիտակ բյուրեղանման ու ևս երկու փաթեթ շագանակագույն զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ երեք փաթեթ (ընդհանուր 500 գրամից ավելի) նմանատիպ շագանակագույն զանգված:
9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1050 դեպք
Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Քննությունը շարունակվում է: