Թուրքիայում ակնկալում են, որ Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին. աղբյուր

Պուտինն ու Էրդողանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին, հնարավոր է՝ ամսի 14-ին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի այցի հստակ օրը դեռ չի որոշվել, բայց նման այց կա հեռանկարում:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի Պեկինի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Պեսկովն էլ նշել էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։
Ուկրաինա կատարած այցից հետո փետրվարի 4-ին հայրենիք վերադառնալով` Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Անկարան դրական արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Թուրքիա գալու հրավերին։ Նա նշել էր, որ այս փուլում որոշվում է օրը։
Պուտին-Զելենսկի հանդիպումը կկայանա, եթե Մոսկվան հավանություն տա. Էրդողանի ներկայացուցիչ