Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր

Պապիկյանի այցը հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր մեկնարկել է փետրվարի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանի հարավային մասում գտնվող զորամասեր (8 փետրվարի, 2022թ)
Հաղորդագրությունում նշվում է, որ Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանի հարավային մասում գտնվող զորամասեր (8 փետրվարի, 2022թ)
Նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին և ենթակա զորամասերի հրամանատարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ` աշխատանքային շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանի հարավային մասում գտնվող զորամասեր (8 փետրվարի, 2022թ)
Հավելենք, որ Պապիկյանի այցը հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր մեկնարկել է փետրվարի 7-ին։