Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային

Ավտոպատահարի հետևանքով տուժել է Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա մի բնակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին այսօր ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, ինչի հետևանքով մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային
Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 17։35-ին։
Տեղեկացրել էն, որ նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած, որին չեն կարողանում հանել մեքենայից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, «Շտապօգնություն» կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային