Օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով, կդիտվեն տեղումներ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Մինչև փետրվարի 10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կդիտվի +10..+12, գիշերը` 0...+2 աստիճան։
Որտեղ են երեխաներն առավել հաճախ վարակվում կորոնավիրուսով