Պեկինի օլիմպիական խաղերում` օլիմպիական խորհրդանիշներով դրոշի բարձրացման ժամանակ, զավեշտալի դեպք է տեղի ունեցել։
Ռուսաստանի պատվիրակության մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ օլիմպիական դրոշը բարձրացնելիս այն ծածկել է պատվո պահակախմբի զինվորներից մեկի դեմքը։ Կարելի է ասել` դրոշը «փաթաթվել» է զինվորի գլխին։
Չնայած դրան, չինացի զինվորականները դրսևորել են նախանձելի զսպվածություն և կարգապահություն։ Նրանց դեմքի արտահայտությունն անգամ աննշան չի փոխվել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։