«Այսօր, այս սուրբ կիրակի, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելեցին պատմական վայր` Դադիվանք։ Մենք հաղորդակից եղանք նախնիների պատմությանը, տեսանք, որքան թանկ է եղել մարդկանց համար այդ վայրը, ինչպես են նրանք այսօր գնահատում այն և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և բարեկամներին», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը։
ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 10–ին Մոսկվայի ժամանակով ժամը 00։00 ԼՂ–ում լիարժեք հրադադար և ռազմական գործողությունների ավարտ է հայտարարվել։
Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախումբ է տեղակայվել։