Բադասյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցելու հարցը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում 2 երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայության կարևորությունը։ Սա թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բարձր է գնահատվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:
Կողմերը նշել են, որ գոհ են ՊԵԿ–ի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ընդլայնել 2 երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի միջև հետագա համագործակցությունը:
ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ