ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 8-9-ը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում փետրվարի 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում փետրվարի 8–ի գիշերը գրանցվել է 4-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +6...+8 աստիճան տաքություն։