94–ամյա հայ կինը մահացել է օդանավի մեջ. նա ՌԴ քաղաքացի էր

Ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանից երեկ տեղեկություն է ստացվել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 03։10-ի սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որով և տեղեկացրել են, որ Մոսկվա–Երևան չվերթի օդանավի մեջ մի կին է մահացել»,–ասացօն ոստիկանությունից։

Նշված վայր մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 1928թ.-ին ծնված Յուղաբեր Թորոսյանն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։