Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են

Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհին վթարի ենթարկվածները շինարարներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանում թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։
Ադրբեջանցիները գրավել ու ավերել էին Արցախի Ճանկաթաղը․ ինչպե՞ս վերադարձան բնակիչները
Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը: