Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հասել է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ruptly–ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է նա դուրս գալիս ինքնաթիռից։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` վայրէջքից հետո Մակրոնը գրեթե կես ժամ մնացել է օդանավում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ լավատեսորեն է տրամադրված Պուտինի հետ հանդիպմանը, բայց չի հավատում անսպասելի հրաշքների։
Մակրոնի խոսքով՝ ՌԴ այցելելու նպատակը մեկն է` թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը սրվի։ Կրեմլից ասել են, որ ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները:
Պուտինի և Մակրոնի հանդիպումից հետո ասուլիս կկայանա։