Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. մեկ մարդ տեղում մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Գիշերը Տավուշում BMW է վթարի ենթարկվել. 32–ամյա վարորդը տեղում մահացել է
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է: