ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ

Կոպիրկինն ու Թաթոյանը
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար:
Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում:
Պաշտպանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը, որի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախյան պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։
Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խնդիրները։
Սյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են. աղբյուր
Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: