Գրպանահատը հայտնաբերվել է Ապարանում. նա 65 տարեկան կին է

Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի սուպերմարկետում։ Գողացված դրամապանակում եղել է 100 000 դրամ:
Sputnik
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվել է Սպիտակ քաղաքում սուպերմարկետի հաճախորդի վերարկուի գրպանից դրամապանակ գողացած քաղաքացին։
Պարզվել է, որ նա Երևանում հաշվառված 65-ամյա կին է։ Գրպանահատության մեջ կասկածվող կնոջը քրեական հետախույզները հայտնաբերել են Ապարան քաղաքի Գայի փողոցում ու բերման ենթարկվել ոստիկանության Սպիտակի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է։ Հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ։ Գողացված դրամապանակում եղել է 100 000 դրամ:
44-ամյա տղամարդը Ծաղկաձորում փորձել է գողություն անել, սակայն ընկել է 3–րդ հարկից