Գիշերը Տավուշում BMW է վթարի ենթարկվել. 32–ամյա վարորդը տեղում մահացել է

BMW–ի ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոեխել են Իջևանի ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Գիշերը ողբերգական ելքով վթար է եղել Տավուշի մարզում` Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին. կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ահազանգն ԱԻՆ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին»–ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:
Ավտոմեքենայից դուրս են բերել նաև վարորդ Ա. Ա.-ի դին (ծնված 1990 թ.)։
Կողաշրջված, ծառին բախված մեքենաներ. Սևան–Երևան ճանապարհին 20–ից ավելի մեքենա է վթարվել