ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի 3-րդ տուրում։
Արոնյանը հաղթել է գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերին և գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:
Նա իր ակտիվում ունի 2,5 միավոր։
4-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի հնդիկ Գուջրաթի Վիդիթի հետ:
Նշենք, որ Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր: Փլեյ օֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։
Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: