Վահան Բիչախչյանը Լեհաստանի առաջնությունում իր նորամուտը նշել է գոլով

Մեր ընտրանու կիսապաշտպանը 82-րդ րոպեին գրավել է «Պյաստի» դարպասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Վահան Բիչախչյանը Լեհաստանի առաջնությունում իր նորամուտը նշել է գոլով, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեսյբուքյան էջում արված գրառումից։
Այսպես, մեր ընտրանու կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում 76-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց րոպեներ անց` 82-րդ րոպեին գրավել է «Պյաստի» դարպասը։
Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Պոգոնը» «Պյաստին» հաղթել է 2։0 հաշվով։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի դարձավ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Նա 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2020 թվականին: