ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կորոնավիրուսով վարակվելու մասին գրառման տակ վիրավորական մեկնաբանություններ թողած անձանց դեմ, տեղեկությունը հայտնում է NTV-ն։
Նշվում է, որ պրովոկացիայի և վիրավորանքի համար հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ մեկ անձ է ձերբակալվել։ Սոցցանցում մեկնաբանություն թողնելը համարել են բավարար հիմք քրեական գործ հարուցելու համար։
Ի դեպ, սոցցանցերում գրում են, որ մի քանի տասնյակ անձ բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 5-ին, Էրդողանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել էր, որ ինքն ու կինը` Էմինե Էրդողանը, վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։
Էրդողանը նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր պաշտոնական այցով մեկնել էր փետրվարի 3-ին։ Կիևում նա հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։