Պեկինի օլիմպիական խաղեր

Անհամբեր սպասում ենք մեր պարը հանդիսատեսին ներկայացնելուն. Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ

Գեղասահորդներ Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ զույգն այսօր Պեկինում մարզվել է. մարզիչները գոհ են մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Պեկին մեկնած մեր գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալն այսօր փետրվարի 12-ին նախատեսված իրենց ելույթի մարզումներն են արել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիմոն Սենեկալն ասաց, որ ժամանակը լավ է անցնում։
«Պատրաստվում ենք մեր մրցմանը, որը շուտով կսկսվի։ Մենք անհամբեր սպասում ենք` ներկայացնելու մեր պարը հանդիսատեսին»,–ասում է նա։
Թինա Կարապետյանն էլ իր հերթին նշում է, որ այսօրվա մարզումները շատ լավ են անցել` ինչպես իրենք են գոհ, այնպես էլ մարզիչները։ Թինան ասում է, որ դեռ հուզմունքը չի խանգարում իրենց, որպեսզի մարզվեն։ «Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, որ մեզ քաջալերում են»,–ասում է Թինան։
Վատ չէր, բայց մտածելու տեղ կա. Գրիգորյանը` օլիմպիական խաղերում Միքայելյանի արդյունքի մասին
Հիշեցնենք, որ Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։
1 / 4

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալ զուգը մարզման ժամանակ

2 / 4

Թինա Կարապետյանը մարզման ժամանակ

3 / 4

Թինա Կարապետյանը մարզման ժամանակ

4 / 4

Թինա Կարապետյանը մարզման ժամանակ

Հայաստանի մարզական պատվիրակությունը Պեկին է մեկնել փետրվարի 1-ին