Ծաղկաձորում ավտոմեքենան ընկել է սելավատարը

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա սթափ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այս գիշեր «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Հրազդանի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ վարորդը` Երևանի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։