Տեղումները վերադառնում են. եղանակի տեսություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 6-8-ը կգրանցվի առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 4–ի գիշերը գրանցվել է 0-ից 2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +5....+7 աստիճան։