Հայ մարզիկները ծածանում են եռագույնը․ տեսանյութ՝ օլիմպիական խաղերի բացման արարողությունից

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ Պեկինի ազգային մարզադաշտում։
Sputnik
Sputnik Արմենիայի թղթակիցը Պեկինում նկարահանել է, թե ինչպես են օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներ գեղասահորդ Թինա Կարապետյանն ու դահուկորդ Միքայել Միքայելյանը իրար ձեռք բռնած անցնում մարզադաշտով։
Մինչ չինացիները հայտարարում են Հայաստանի անունը, հայ մարզիկները ծածանում են մեր Եռագույնը։
Նշենք, որ արարողության շրջանակում անցկացվեց մարզիկների շքերթ, որին մասնակցեցին 91 պատվիրակություն։
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղերը:
Մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը. լուսանկարներ
Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։ Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։
Հայաստանի մարզական պատվիրակությունը Պեկին է մեկնել փետրվարի 1-ին։