Պեկինի օլիմպիական խաղեր

Գեղասահորդ Չեն Նեյթանը փայլուն ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի տակ

Չեն Նեյթանը Պեկին-2022-ի տղամարդկանց մենասահքի հաղթողի գլխավոր հավակնորդն է, նրա մարզիչը արդեն մի քանի տարի է՝ Ռաֆայել Հարությունյանն է:
Sputnik
22-ամյա Նեյթան Չենը (ԱՄՆ), որին անվանում են «քառակի թռիչքների արքա», Պեկինի թիմային մրցաշարի շրջանակներում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի La Bohème ստեղծագործության ներքո։
111,71 միավորով նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նեյթանն ինքը նշել է, որ ստեղծագործությունը շատ խորն է և հուզիչ։
Ասում են, որ մենք նման ենք. Ադելիա Պետրոսյանը խոսել է սիրելի գեղասահորդուհու մասին
«Ուրախ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին և գոհ եմ իմ սահքից։ Կարճ ծրագիրն էր, ամեն ինչ ստացվեց, շատ գոհ եմ։ Այո, ես սխալներ եմ ունեցել նախորդ մեկնարկների ընթացքում, բայց դրանք միայն օգնեցին ինձ փորձ ձեռք բերել։ Թիմային մրցումներն ինձ օգնում են պատրաստվել անհատականներին։ Ես զգում էի սառույցը, միջավայրը։ Կպայքարենք»,-ասել է նա լրագրողներին։
Նեյթան Չենը օլիմպիական պատվանդանի ամենաբարձր աստիճանին բարձրանալու իսկապես հիանալի հնարավորություն ունի։