Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում

Արթուր Գրիգորյան. Արխիվային լուսանկար
ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան պատճառը քաղցկեղն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է երգահան Անիտա Հախվերդյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ մաեստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։