Բուհերը կկարողանան զեղչել ուսանողների վարձերը և լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չեն ունենա

ԵՊՀ
ԿԳՄՍ–ն հաշվարկել է` փոփոխությունը լինելու է ի վնաս պետության։ Դրանց արդյունքում հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 մլն դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով մեղմել ուսման վարձերի զեղչի պարագայում բուհերի նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ նախարարությունը կողմ է օրենսդրական առաջարկին` միայն մեկ շտկմամբ` պատգամավորների առաջարկած 25 տոկոսի փոխարեն բուհերին թույլ տալ առանց հարկային պարտավորության, ուսանողների մինչև 20 տոկոսին ուսման վարձի զեղչեր տրամադրել։

«Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ խոսքը ևս 7000 ուսանողի մասին է։ Այսինքն` այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների», – նախագծի քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանն այն է, որ գործող օրենսգիրքը բուհերին թույլ է տալիս մինչև 10 տոկոս ուսանողների վարձերը զեղչել` առանց հարկային պարտավորության։ 10 տոկոսից ավել ուսանողների համար բուհը արդեն հարկ պետք է վճարի։
Ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ 400,000 դրամ․ Անդրեասյան
Ի դեպ, ԿԳՄՍ–ն հաշվարկել է` փոփոխությունը լինելու է ի վնաս պետության։ Դրանց արդյունքում հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 մլն դրամով։
Այդուհանդերձ, կառավարությունը հավանություն տվեց պատգամավորների ներկայացրած նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Մեկնաբանելով որոշումը` ՀՀ վարչապետը շեշտեց` հիմնական նպատակն այն է, որ սոցիալական խնդրի հետևանքով ոչ մի ուսանող չզրկվի կրթության իրավունքից։
107 ավագ դպրոցներում բնագիտական առարկաների գծով բացվել են 335 լաբորատորիաներ. Դումանյան