Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը վիճել են ու ծեծել իրար

Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզպետարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Մարզպետարանում վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև»,–գրում է կայքը:

Կայքի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: