Տեղումները շուտով կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, բայց առանձին շրջաններում քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանների` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -2։
Դեղորայքային իրարանցում. ինչո՞ւ են որոշ դեղամիջոցներ թանկացել