ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։
Ստուգվել են դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։
Հայաստանի զորամասերից մեկի պահպանության տեղամասում իրականացվել են ստուգայցեր
© Photo : official site of MoD of RA
Բացի այդ, փետրվարի 1-ից 2-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ որոշումների կայացման ունակությունները: