Նրանք սիրում են աչքերով. ի՞նչ կազմվածքով աղջիկների են ի վերջո նախընտրում տղամարդիկ

Շատ կանայք հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար մարզասրահներում ուժասպառ են անում, ոմանք էլ ողջ կյանքում խիստ սննդակարգերի են հետևում։ Նպատակը մեկն է` կատարյալ կազմվածք ունենալն ու ցանկալի լինելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Տարիներ շարունակ կանայք իրենց տանջում են` հասկանալու համար, թե ինչ կազմվածքով աղջիկների են ի վերջո նախընտրում տղամարդիկ։ Մի՞ թե չափազանց նիհար լինելն ավելի գերադասելի է, քան կանացի ու փարթամ կազմվածքը։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանել է «Վեչերնայա Մոսկվա»-ի զրուցակից, սեքսապաթոլոգ Եվգենի Կուլգավչուկը։
Միաժամանակ շատ տղամարդկանց համար կարևոր է բարակ գոտկատեղը, որը խոսում է կնոջ առողջ լինելու մասին։
Լայն կոնքերը ևս հնարավորություն են տալիս գնահատել կնոջ ծննդաբերելու հնարավորությունը: Ապացուցված է, որ շատ նեղ կոնքը կարող է ոչ միայն խնդիրներ ստեղծել ծննդաբերության ժամանակ, այլև անուղղակիորեն վկայել էնդոկրին համակարգի խանգարումների մասին։
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը
Կրծքի չափը ևս էական է տղամարդու համար։ Ենթագիտակցորեն այն ցույց է տալիս, թե որքանով է ապագա մայրիկը կարողանալու կերակրել երեխային։
Բժշկի խոսքով՝ կազուցվածքի ամենագրավիչ տեսակը «ավազի ժամացույցն» է, կամ, ինչպես ընդունված է ասել`90-60-90-ը։
Երկրորդ տեղում, ըստ մասնագետի, կառուցվածքի «տանձ» տիպն է , երբ կինն ունի լայն կոնքեր և նեղ ուսեր։
Կանացի կազմվածքի տեսակներ
Եռյակը եզրափակում է կառուցվածքի «ատլետիկ» ձևը կամ, ինչպես ասում են, մարզված մարմինը։
Շատ կանայք շարունակում են երազել նեղ գոտկատեղի, փարթամ կրծքի և լայն կոնքերի մասին, ուստի դիմում են բազմաթիվ պլաստիկ և էսթետիկ միջամտությունների։ Իհարկե, չափն անցնողների պահաս չկա։
Միաժամանակ, բժիշկը շեշտում է, որ «ճաշակին ընկեր չկա», և ոչինչ միանշանակ պետք չէ ընդունել։
Ամեն ինչ անել հաղթանակի համար. գեղեցկուհիները՝ նպատակների ու հաղթանակի ակնկալիքի մասին
Բժիշկը հիշեցնում է, որ կազմվածքին զուգահեռ ոչ պակաս կարևոր է կնոջ բնավորությունը։ Որոշ տղամարդկանց համար կնոջ հումորի զգացումը, աշխույժ ու թեթև թնավորությունն ավելի կարևոր են, քան կազմվածքը։
Պետք չէ մոռանալ, որ շատ տղամարդիկ սիրում են լուռ, ու զուսպ, ոմանք էլ` լուրջ և հավասարակշռված կանանց։ Կարևորը՝ հոգուն ու սրտին համապատասխան կին գտնելն է։