ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. 91 տարեկանում մահացել է իտալական կինեմատոգրաֆի աստղ Մոնիկա Վիտտին (իսկական անունը՝ Մարիա Լուիզա Չեչարելլի)։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը ՝ վկայակոչելով Իտալիայի մշակույթի նախկին նախարար և Հռոմի նախկին քաղաքապետ Վալտեր Վելտրոնիին։
«Մեծ ցավով և ափսոսանքով հայտնում եմ, որ մահացել է Մոնիկա Վիտտին», - գրել է Վելտրոնին Twitter-ում:
Վերջին 20 տարիների ընթացքում դերասանուհին չի ներկայացել հանրությանը լուրջ գենետիկ հիվանդության պատճառով։
Համաշխարհային ճանաչում դերասանուհին ստացել է ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի «Արկածներ» և «Խավարում» ֆիլմերում խաղացած դերերից հետո:
Իր կարիերայի ընթացքում Վիտին արժանացել է հինգ «Դավիթ դի Դոնատելո» մրցանակի` կանացի լավագույն դերի համար և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին` կինեմատոգրաֆին մատուցած ծառայությունների համար: