Հայկական ավիաընկերություն իր առաջին թռիչքն իրականացրեց դեպի Թուրքիա. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Երևան–Ստամբուլ չվերթով Թուրքիա մեկնողների հետ։
Sputnik
«FlyՕne Armenia» ավիափոխադրողն այսօր կատարեց իր առաջին` Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը։ Այդպիսով երկու տարվա դադարից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև վերսկսվեց երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Իսկ թե ովքեր են առաջին ուղևորները` կարող եք տեսնել Sputnik Արմենիայի տեսանյութում։
«Airbus A320» ինքնաթիռում կար 65 ուղևոր։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքները, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, միշտ էլ եղել են։ 90-ականներից սկսած` դրանք միայն թուրքական ավիաընկերություն է իրականացրել։
Երևանից Ստամբուլ մեկնեց «FlyՕne»–ի առաջին ինքնաթիռը. քանի հայ է մեկնում Թուրքիա և ինչու