Հայաստանում արտակարգ դեպքերից մահվան 92%-ը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքով

2021թ–ին արտակարգ դեպքերի հետևանքով ՀՀ–ում զոհվել է 5 577 մարդ, տուժել 190 641–ը, ինչը 2020թ–ի համեմատ ավելի է համապատասխանաբար 2 293–ով ու 23 483–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 2021թ–ին արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված արտակարգ դեպքերի թիվը նվազել է, մահվան դեպքերի թիվը` հակառակը` ավելացել։
3 956 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսում մահվան դեպերի աճը բացատրեց կորոնավիրուսային համավարակով։ Նրա խոսքով` զոհերի 92 և տուժածների 94 տոկոսը եղել է հենց համավարակի պատճառով։

«Համաճարակը ևս արտակարգ դեպքերի դասին է պատկանում` սոցիալ–կենսաբանական։ Մենք այդ դեպքերով ևս վիճակագրություն իրականացնում ենք»,– ասաց Մկրտչյանը։

Նշենք, որ 2021թ–ին արտակարգ դեպքերի հետևանքով ՀՀ–ում զոհվել է 5 577 մարդ, տուժել 190 641–ը, ինչը 2020թ–ի համեմատ ավելի է համապատասխանաբար 2 293–ով ու 23 483–ով։