Այսօր կեսօրին Երևանի Արցախի փողոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Արցախի 3 հասցեում գտնվող բենզալցակայանը։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը` հրդեհը բռնկվել է վառելիք տեղափոխող բեռնատարից։
Ականատեսների վկայությամբ` բենզատար ավտոմեքենան այդ պահին վառելիք մտակարարելիս է եղել լցակայանին։
Դեպքի վայրում արված լուսանկարներից ու տեանյութերից պարզ է դառնում, որ հրդեհն արագ տարածվել է, ու մինչ հրշեջներին կհաջողվեր այն մարել, ավտոմեքենան ու բենզալցակայանը գրեթե ամբողջությամբ այրվել են։
Նշենք, որ ըստ ԱԻՆ–ի` հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Նախնական տվյալներով` կա մեկ տուժած:
Ինչպես արդեն հայտնել էինք` հրդեհին տրվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։