Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +14–ի. եղանակի տեսություն

Կապան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Ամսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Այսօր ամենատաքը կլինի Սյունիքում ( +10-ից +14), ամենացուրտը` Շիրակում (-3-ից +2)։
Եղանակի կանխատեսում
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +5-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -2 աստիճան։