Հայաստանի մարզական պատվիրակությունն արդեն Պեկինում է, որտեղ մեկնել է` մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերին: Sputnik Արմենիան բացառիկ կադրեր է ներկայացնում մեր մարզիկների ժամանումից։
Ինչպես հայտնի է` Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու են վեց դահուկորդներ` Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներԹինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` հայ օլիմպիականների դրոշակակիր կդառնան գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Նշենք, որ փետրվարի 4-20-ը Պեկինում տեղի են ունենալու 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որը կընդունի ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։
Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։