ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Այս մասին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։
Ընդհանրապես, Ուկրաինայում հակամարտության հնարավոր սրումը Հայաստանի համար ամենալուրջ ռիսկերից մեկն է։ Այսպես թե այնպես, մենք ակնկալում ենք, որ ինչ-որ պահի լարվածությունը կսկսի նվազել»,- ասաց Գալստյանը։
Ըստ Գալստյանի` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության ծանրությունը կախված է պատժամիջոցների շրջանակից։
«Եթե, ինչպես 2015թ.ին, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ սենատորները ներկայացրել էին նոր հակառուսական պատժամիջոցների նախագիծ, որի կետերից մեկում առաջարկվում էր սահմանափակումներ մտցնել մասնագիտացված ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունների մատակարարների նկատմամբ, որոնց թվում` SWIFT համակարգի։