Ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը նոր ու հուզիչ ստեղծագործություն է ներկայացրել, որը նվիրված է Արցախի Շուշի բեդաքաղաքին։
«Շուշի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում։
«Դու իմ խիղճն ու վախն ես դարձել, ես գարուն եմ քեզ պարտք մնացել։ Դեռ կանենք հարսանիք լեռներում»,-նշվում է երգի բառերում։
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, հոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
Տեսահոլովակում երգչուհին վերապրում է այն ցավը, որն այժմ ամեն հայի հոգու մեջ է։
Երգչուհու երկրպագուները շնորհակալություն են հայտնել երգի համար։
Նշենք, որ սա երգչուհու երկրորդ երգի տեսահոլովակն է 44-օրյա պատերազմից հետո։
Նախորդ տարի Շուշան Պետրոսյանը բոլորին հուզեց իր «Ու՞ր ես, եղբայր...» երգով, որի խոսքերի հեղինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։