ՃՈ–ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. քանի՞ ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել

Ոստիկանները երեք մեքենա են հայտնաբերել, որոնց վարորդները վկայական չեն ունեցել, իսկ 3 մեքենա էլ առանց համարանիշի են երթևեկել։
Sputnik
Ճանապարհային ոստիկանության ծառայողները հունվարի 24-ից 31-ը Հայաստանի մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում, իսկ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց։
Այսպես` հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 40-ը թաղանթապատված դիմապակիով են եղել։ 3 մեքենա էլ առանց համարանիշերի է երթևեկել։ Բացի այդ, 66-ի համարանիշները փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Ոստիկանությունը զգուշացնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
ԱՊՊԱ–ն թանկանում է. որո՞նք են նոր սակագների լավ և վատ կողմերը