ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Միսս ԱՄՆ – 2019» Չեսլի Քրիստին մահացած են գտել Նյու Յորքում, տեղեկացնում է New York Post–ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
30-ամյա գեղեցկուհու մարմինը հայտնաբերվել է հունվարի 30-ի առավոտյան 60–հարկանի երկնաքերի մոտ։ Քրիստն ապրում էր 9-րդ հարկում, սակայն վերջին անգամ նրան տեսել էին 29-րդում։
Մահից առաջ Քրիստը երկտող է գրել, որտեղ նշել է, որ ամեն ինչ ցանկանում է թողնել մորը։
Մի քանի օր առաջ էլ նա Instagram-ում իր լուսանկարին կից գրել էր. «Թող այս օրը ձեզ հանգստություն բերի»։